Իլիա Երկրորդը՝ Հունգարիայի նախագահին. Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը, 2020 թվականը հռչակել եք Ընտանեկան արժեքի տարի
Կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը հյուընկալել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերին: Հանդիպումը կայացել է պատրիարքարանում:
Պատրիարքը հյուրին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: Իլիա Երկրորդն ընդգծել է, որ Հունգարիան 2020 թվականը հռչակել է Ընտանեկան արժեքի տարի:
«Ուղղափառ եկեղեցու անունից, ցանկանում եմ ասել, որ Ձեր այցը Վրաստան շատ կարևոր է: Տեղեկացա, որ այսօր Ձեր կնոջ ծննդյան օրն է: Սրտանց շնորհավորում եմ նրան այդ առիթով:
Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը: 2020 թվականը հռչակել եք Ընտանեկան արժեքի տարի:
Վրաստանի եկեղեցին հնագույն է: Մեզ մոտ առաջին դարում քարոզել են քրիստոնեություն, իսկ չորրորդ դարում այն արդեն հռչակվել է պետական կրոն:
Մենք կապ ունենք ողջ քրիստոնյա աշխարհի հետ: Մեզ մոտ հյուրընկալել ենք Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին և Պապ Ֆրանցիսկոսին»,- նշել է Իլիա Երկրորդը:
Հունգարիայի նախագահը պատրիարքին շնորհակալություն է հայտնել հրավիրելու և ընդունելու համար: Յանոշ Ադերը նախքան պատրիարքին այցելելը այցելել է Ազգային թանգարան: