Իլիա Երկրորդ. Շնորհակալություն Վրաստանի վարչապետին, որ չնայած դժվարություններին, այսօր կայացավ հանդիպում սփյուռքի ներկայացուցիչների հետ
Շնորհակալություն Վրաստանի վարչապետին, որ չնայած դժվարություններին, այսօր կայացավ հանդիպում սփյուռքի ներկայացուցիչների հետ,- այս մասին ասվում է Վրաստանի պատրիարքի ուղերձում, որը վրացական սփյուռքին նվիրված օրվա համաժողովին ընթերցել է հայր Գիորգի Զվիադաձեն:
Իլիա Երկրորդը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են սփյուռքի հարցերի շուրջ:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց եւ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են այս ուղղությամբ: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր դեսպանատներին համաճարակի պայմաններում կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն Վրաստանի վարչապետին, որ չնայած դժվարություններին, այսօր ձեզ հետ հանդիպումը կայացավ:
Մենք հավատում ենք, որ ինչպես նախագահը, այնպես էլ իշխանությունը, ապագայում կզարգացնեն իրենց հոգատարությունը սփյուռքի նկատմամբ, ինչը մեծ արդյունքներ կբերի յուրաքանչյուրի համար: Ես կցանկանայի ավելացնել, որ չնայած այս փորձությունը աշխարհին կյանքի նոր կանոններ է առաջարկել և լուրջ խնդիրներ ստեղծել, դուք չպետք է վախենաք: Ամեն ինչ դեռ Աստծո ձեռքում է և վստահեք նրան:
Միևնույն ժամանակ, խնդրում եմ, ապրեք հանուն ընտանիքի և միմյանց, ապրեք հանուն Աստծո փառքի և հայրենիքի բարօրության, և դուք երջանիկ կլինեք: Աստված օրհնի ձեզ և համայն Վրաստանին», – ասված է Վրաստանի պատրիարքի ուղերձում, որը ընթերցեց Գիորգի Զվիադաձեն՝ վրացական սփյուռքի օրվան նվիրված ֆորումում: