Իլիա Երկրորդ. Պետք է հիշենք, որ մարդ չի կարող ամեն ինչ բացատրել, սակայն պետք է հիշել, որ Ատված ողորմած է և ամեն բան կանցնի և կիշխի խաղաղությունը
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հավատացյալներին շնորհավորել է Ավետման տոնի առթիվ:
«Այսօր շատ կարևոր տոն է՝ Ավետում: Համայն Վրաստանին, ինչպես նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին շնորհավորում եմ այդ տոնի առթիվ: Թող Տերը ուժ տա իր ազգին և օրհնի իր խաղաղությամբ:
Մենք պետք է հիշենք, որ ամեն բան Աստծուց է, նրա օրհնությամբ: Մենք պետք է իմանանք, որ առանց Աստծո ոչ մի բան չի լինում»,- հայտարարել է պատրիարքը:
Նրա խոսքով, Աստված ողորմած է և բոլոր դժվարությունները կանցնեն:
«Մենք բարդ ժամանակներ ենք ապրում, երբ մարդկանց հետ տեղի են ունենում վատ բաներ և մենք հաճախ չենք կարողանում պատասխանել, թե ինչու է դա տեղի ունենում: Պետք է հիշենք, որ մարդ չի կարող ամեն ինչ բացատրել, սակայն պետք է հիշել, որ Ատված ողորմած է և ամեն բան կանցնի և կիշխի խաղաղությունը»,- հայտարարել է պատրիարքը: