Իլիա Երկրորդ. Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ եկեղեցին ծանր վիճակում է, ժողովուրդը ևս ծանր կացության մեջ է, սակայն պետք է հիշել, որ Աստծո օրհնանքն անպակաս կլինի եկեղեցուց
Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ եկեղեցին ծանր վիճակում է, ժողովուրդը ևս ծանր կացության մեջ է, սակայն պետք է հիշել, որ Աստծո օրհնանքն անպակաս կլինի եկեղեցուց: Եկեղեցին կառուցել է փրկիչը և դժոխքի դարպասները չեն հաղթել նրան,- այս մասին նշել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Սամեբայի աթոռանիստ տաճարում քարոզի ժամանակ:
Պատրիարքը հավատացյալներին շնորհավորել է Յուղաբեր կանանց հիշատակի օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ այս տոնի առթիվ: Այսօր Յուղաբեր կանանց հիշատակի օրն է: Այսօր մեկ անգամ ևս պետք է գիտակցենք, թե ինչ արեցին յուղաբեր կանայք, որքան համարձակ քայլ գործեցին:
Այն պահին, երբ առաքյալները լքեցին խաչված Փրկչին, յուղաբեր կանայք կանգնած էին խաչի մոտ և այնտեղ էին կիսում Փրկչի ցավը: Յուղաբեր կանայք ստանձնել են եկեղեցու ծանրությունը և աշխարհում քարոզել: Այժմ մենք նրանց երախտապարտ ենք և երկրպագում ենք նրանց վաստակը:
Պատահական չէ, որ մեր նախնիները Թամար թագուհուն հավասարեցրել են յուղաբեր կանանց հետ և նրա վաստակը հավասարեցրել յուղաբեր կանանց վաստակին»,- նշել է Իլիա Երկրոդը: