Աստված Վրաստանին տվեց ծանր խաչ, որը վրաց ժողովուրդը պետք է հասցնի Գողգոթա, սակայն պետք է հիշենք, որ Գողգոթայով չի ավարտվում մեր խաչը կրելը, Գողգոթային հետևում է խաչելությունը, այնուհետև՝ հարությունը,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը՝ Սիոնիի տաճարում քարոզելիս, Մարիամոբա տոնի կապակցությամբ:
Իլիա Երկրորդը հոգևորականների հետ մատուցում է պատարագ: Պատրիարքը Վրաստանի քաղաքացիներին շնորհավորել է Մարիամոբա տոնի առթիվ:
«Աստված Վրաստանին տվել է խաչ, սակայն նաև տվել ուժ, որպեսզի կրենք այս ծանր խաչը: Պետք է բոլորս միասին հավաքվենք և մինչև վերջ տանենք այս խաչը: Չմտածենք այն մասին, ով է ումից առավել: Մենք այն ենք, ինչ կանք: Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորիդ, լինենք միասին, անենք նույն գործը:
Իլիա Ճավճավաձեն ասաց. Հայրենիք, լեզու, հավատք: Մենք ավելացնում ենք՝ Աստված, հայրենիք և մարդ: Փառք և շնորհակալություն Աստծուն, որ Աստված մեզ շնորհեց ունակություն զգալու, որ առաջինն Աստված է, երկրորդը՝ հայրենիքը և երրորդը՝ մարդը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ՝ այս տոնի կապակցությամբ: Վրաց մարդը գիտակցում է, Աստված Վրաստանին տվեց ծանր խաչ, որը վրաց ժողովուրդը պետք է հասցնի Գողգոթա, սակայն պետք է հիշենք, որ Գողգոթայով չի ավարտվում մեր խաչը կրելը, Գողգոթային հետևում է խաչելությունը, այնուհետև՝ հարությունը»,- հայտարարել է Իլիա Երկրորդը: