Իլիա Երկրորդ. Հիշեցեք, որ ընտանիքը երջանիկ է, եթե օրինական է, իսկ օրինական է տղամարդուց և կնոջից կազմված ընտանիքը
Հիշեցեք, որ ընտանիքը երջանիկ է միայն այն դեպքում, եթե այն օրինական է, իսկ օրինական է այն ընտանիքը, որը կազմված է տղամարդուց և կնոջից,- այս մասին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը հայտարարել է Սամեբայի տաճարում, որտեղ դիմել է Ընտանիքի սրբության օրվա նվիրված երթի մասնակիցներին:
«Աստված հրամայում է, հարգիր քո հորը և քո մորը, որպեսզի քեզ լինի բարին և ապրես երկար այս երկրի վրա: Դիմում եմ բոլորին, որոնք ունեն հայր և մայր, նրանցից գոնե մեկին: Ծնկի եկեք այսօր նրանց դիմաց և խնդրեք օրհնություն: Հոր և մոր օրհնությունը հրաշքներ է գործում, կլինեք երջանիկ: Հիշեցեք, որ ընտանիքը երջանիկ է միայն այն դեպքում, եթե այն օրինական է, իսկ օրինական է այն ընտանիքը, որը կազմված է տղամարդուց և կնոջից»,- հայտարարել է Իլիա Երկրորդը:
Թբիլիսիում, Առաջին Հանրապետության հրապարակից Սամեբայի տաճարի ուղղությամբ կայացել է Ընտանիքի սրբության օրվան նվիրված քայլերթ: