Իլիա Երկրորդ. Աստծուն պետք է ամեն բան ասենք, Աստված կլսի մեր աղաչանքները
Աստծուն պետք է ամեն բան ասենք, Աստված կլսի մեր աղաչանքները,- այս մասին նշել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Սամեբայի տաճարում, սուրբծննդյան պատարագի ավարտից հետո, քարոզի ժամանակ:
«Այսօր երգում են երկինքն ու երկիրը, փառք Աստծուն և շնորհակալություն նրան: Այսօր ծնվեց Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս դիմավորենք նրան: Ի՞նչ ասենք: Ասենք, որ կարիքավոր ենք, որ մեզ անհրաժեշտ է նրա օրհնությունը, ամեն բան ասենք նրան: Աստված կլիսի մեր աղաչանքը:
Օրհնված և ուրախ լինեք: Աստված մեզ հետ էօ,- հայտարարել է պատրիարքը: