Իլիա երկրորդը և Սալոմե Զուրաբիշվիլին հարգել են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը (ֆոտոշարք)
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն և գերանաշնորհ Իլիա երկրորդը և Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հարգել են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը:
Պատրիարքը ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ անց է կացրել հոգեհանգստյան կարգ:
Իլիա երկրորդը և Սալոմե Զուրաբիշվիլին տարածքից հեռացել են առանց մեկնաբանություն անելու:
1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր: Ցույցը ցրելու ժամանակ մահացել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են դեռևս չպարզված կազմվածքով գազից: