Իլհամ Ալիև. Ղազախստանում ավիավթարի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է, անհրաժեշտ է լիարժեք հետաքննություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ դեռ վաղ է խոսել Ղազախստանում ավիավթարի պատճառների մասին, անհրաժեշտ է միջադեպի ամբողջական հետաքննություն։ Այս մասին միջադեպի առնչությամբ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ինձ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռը, որը թռչում էր Բաքու-Գրոզնո երթուղով, եղանակի վատթարացման պատճառով փոխել է ուղղությունը և գնացել Ակտաուի օդանավակայան, վայրէջքի ժամանակ վթար է տեղի ունեցել։ Օդանավի կործանման պահերը տարածվել են ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում։ Այսպիսով, բոլորը կարող են տեսնել: Սակայն վթարի պատճառները մեզ հայտնի չեն։ Տարբեր վարկածներ կան: Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Գործը պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել եւ, բնականաբար, Ադրբեջանի հասարակությանը պարբերաբար կտեղեկացվի հանձնաժողովի աշխատանքի արդյունքների եւ քրեական գործի ընթացքի մասին»,- ասել է Ալիեւը։
Հիշեցնենք՝ այսօր «Ադրբեջանի ավիաուղիների» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Գրոզնո և փոխել ուղղությունը, վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։