Իլհամ Ալիև. Ադրբեջանը նպատակ ունի կրկնապատկել ադրբեջանական գազի փոխադրումը Եվրոպա
Ադրբեջանի նպատակն է կրկնապատկել ադրբեջանական գազի փոխադրումը Եվրոպա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշայում տեղի ունեցած երկրորդ համաշխարհային մեդիա ֆորումի ժամանակ։
Ինչպես նշել է Ալիեւը, նախատեսվում է ռեսուրսներ մատակարարել Եվրոպա գործող տրանսպորտային ցանցի միջոցով։
«2021 թվականին մենք ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր գազ ենք փոխադրել Եվրոպա։ Այս տարի միայն Եվրոպա ենք առաքելու 13 մլրդ խմ։ Մինչեւ 2027 թվականի վերջ մենք պետք է Եվրոպա արտահանումը հասցնենք 16 միլիարդ խորանարդ մետրի։ Նախատեսվում է այդ ռեսուրսները Եվրոպա հասցնել գործող տրանսպորտային ցանցի` Հարավային գազային միջանցքի, ինչպես նաև փոխկապակցիչների միջոցով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։