Իրավիճակը հատուկ գործողությունից հետո - Վերջին կադրերը դեպքի վայրից
Գաբրիել Սալոսի փողոցում, հատուկ գործողության վայրում մինչ այժմ աշխատում են իրավապահներ և փորձագետ-քրեագետներ:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, դեպքի վայրում մոբիլիզացված է պարեկային ոստիկանություն, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներ:
Պարեկային ոստիկանությունը տարածքը արգելափակել է դեղին ժապավենով:
Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողությունը ընթանում է նոյեմբերի 22-ից կեսգիշերից:
Հատուկ գործողության ժամանակ զոհվել է պետական անվտանգության ծառայության մեկ աշխատակից: Վիրավորված հատուկ ծառայության երկու և ՆԳՆ երկու աշխատակիցները վիճակը այս պահի դրությամբ, կայուն է:
Ձերբակալված է հանցավոր խմբի մեկ անդամ, իսկ երեքը՝ մեկուսացված:
Հատուկ գործողության արդյունքում խաղաղ բնակիչներ չեն տուժել:
Հատուկ գործողության արդյունքում տուժածների համար աշխատում է թեժ գիծ՝ 2 375029, 599 537040, 2 722222: