Ի՞նչ տեսք ունեն հակաահաբեկչական գործողության ժամանակ վնասված բնակարանները - ֆոտոշարք
Ի՞նչ տեսք ունեն հակաահաբեկչական գործողության ժամանակ վնասված բնակարանները - ֆոտոշարք

Հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ վնասված շենքի ամրակայման աշխատանքների առաջին փուլի ընթացքին են այսօր ծանոթացել Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն, քաղաքապետի տեղակալ Իրակլի Բենդելիանին և Իսանիի շրջանի գամգեբելի Կախա Լաբուչիձեն:

Իսանիի շրջանի գամգեբելի Կախա Լաբուչիձեի մեկնաբանմամբ, վերանորոգման աշխատանքները միաժամանակ ընթանում են 9 բնակարաններում:

Գաբրիել Սալոսի փողոցում հակաահաբեկչական գործողությունն անցկացվել էր նոյեմբերի 22-ին:

Գործողության ժամանակ զոհվել է ՊԱԾ-ի աշխատակիցը:

Ձերբակալված է հանցավոր խմբի մեկ անդամ, իսկ երեքը՝ մեկուսացված են:

Գաբրիել Սալոսի փողոցում հակաահաբեկչական գործողությունը անցկացրել է պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական վարչությունը: