Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության արդյունքում, ըստ առկա տեղեկությունների, ձերբակալվել են այսպես կոչված գողական աշխարհի հետ առնչություն ունեցող անձինք
Առկա տեղեկությունների համաձայն, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, Թբիլիսիում անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է այսպես կոչված գողական աշխարհի հետ առնչություն ունեցող անձանց:
Ոստիկանական գործողություններ են իրականացվել միաժամանակ մի քանի թաղամասերում։ Այդ թվում, երկու հոգի բերման է ենթարկվել Ալեկո Գոբրոնիձեի փողոցում՝ Գլդանի-Մուխիանի ավտոճանապարհի մոտ։ Հարևանների խոսքով ձերբակալվածները բնակարանում մնում էին վարձով և տեղեկություն չունեն իրենց գործունեության մասին:
Դեպքի մասին այլ մանրամասներ այս փուլում հայտնի չեն։ ՆԳ նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն կտարածի ավելի ուշ։