Ի՞նչ է իրենից ենթադրում համընդհանուր կարանտինը. Գիորգի Գախարիայի հայտարարությունը
Կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության շրջանակներում զգալիորեն խստացնել միջոցառումները, որոնք ուժի մեջ են մտնելու վաղը ՝ առավոտյան 08: 00-ից:Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ՝ Կորոնավիրուսի առնչությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում:
Հանդիպումն այսօր անցկացվել է ընդլայնված ձևաչափով և դրան խորհրդի անդամներից բացի մասնակցում էին նաև քաղաքապետը, նախարարների կաբինետի անդամներ և հիվանդությունների վերահսկման պաշտոնյաներ:
«Մենք որոշում ենք կայացրել արտակարգ դրության պայմաններում միջոցառումները զգալիորեն խստացնելու մասին: Մենք փաստացիորեն հայտարարում ենք, շեշտում եմ, փաստացիորեն, համընդհանուր կարանտին, որը կմեկնարկի վաղը առավոտյան 08: 00-ից: Այս կարանտինը նշանակում է հետևյալը.
Ամբողջովին արգելվում է ճանապարհորդել ցանկացած տիպի հասարակական տրանսպորտով (ներառյալ մետրոն) ինչպես միջքաղաքային, այնպես էլ քաղաքների և մունիցիպալիտետնետի ներսում:
Միայն թեթև մարդատար ավտոմեքենաներով (ներառյալ տաքսիներով) երթևեկությունը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե հաշվի է առնվում Առողջապահության նախարարության հանձնարարականը և մեքենայում ընդամենը 3 անձ է լինում, դա էլ միմիայն այն դեպքում, եթե հետևի նստատեղում նստած լինի երկու անձ: Սա շատ կարևոր հանձնարարական է, որը հաղվի չառնելու դեպքում համապատասխան պետական մարմինները կկայացնեն համապատասխան որոշումներ:
Թույլատրվում է նաև ուղևորափոխադրումները միայն ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների անձնակազմի անվտանգ և կազմակերպված փոխադրման նպատակով:
Ավելի քան երեք անձի հավաքն արգելված է, բացառությամբ մթերային խանութներում և դեղատներում, որտեղ պարտադիր է պահպանել երկու մետր սոցիալական հեռավարությունը:
Սրա հետ մեկտեղ, կառավարության կողմից թույլատրված ձեռնարկությունների գործունեություններում աշխատանքի կարգը կսահմանվի առանձին և կունենա առանձին կանոնակարգ,որըը առողջության նախարարության հետ համաձայնեցված կլինի : Մենք դա անում ենք նրա համար, որ տնտեսությունը կարողանա շարունակել գործել, և որ Վրաստանի տնտեսության ներուժը լիովին դադարեցված չլինի: Նաև, իհարկե այն պատճառով, որ մեր քաղաքացիները հնարավորինս պահպանեն իրենց աշխատատեղերը:
Արգելվում է 70 տարեկանից բարձր մեր քաղաքացիների տնից դուրս գալը, բացի այն պարագայից երբ նրանք գնում են մոտակա մթերային խանութ, մոտակա դեղատուն կամ մոտակա բժշկական հաստատություն:
Եթե 70 տարեկանից բարձր մեր քաղաքացիները միայնակ են, ապա նրանց պարտավոր են հոգ տանել տնտեսության և առողջապահության նախարարությունները, ինչպես նաև տեղակալ մունիցիպալիտետները:
Ամենակարևորը `արտակարգ դրության դեպքում փաստացիորեն հայտարարվում է լիարժեք կարանտին: 21: 00-ից արգելվում է ինչպես հետիոտների տեղաշարժը, այնպես էլ երթևեկությունը տրանսպորտային միջոցներով ՝ քաղաքներով և ողջ երկրի մասշտաբով ՝մինչև 06:00: Փաստացիորեն, մեկ անգամ ևս շեշտում եմ, որ փաստացիորեն՝ նշանակում է, որ երկրի մասշտաբով, 21: 00-ից մինչև 06: 00-ն ընկած ժամանակահատվածում հայտարարվում է այսպես կոչված պարետային ժամ:
Մարդկանց տեղաշարժի և նրանց առողջությունը վերահսկելու նպատակով, անձանց տեղաշարժը վերահսկելու և արտակարգ դրության խստացված պայմանների և այդ պայմանները կատարման համար, ինչպես նաև առաջնային ջերմաչափման համար, կկազմակերպվեն հատուկ շտաբներ՝ ք.Թբիլիսիում,ք. Բաթումիում ք. Քութայիսիում, ք. Ռուսթավիում, ք. Փոթիում, ք. Զուգդիդիում և ք.Գորիում: Այդ քաղաքների վարչական սահմանները վերահսկելու նպատակով, այս միջոցառումը կիրականացնի Ներքին գործերի նախարարությունը և ներգրավված կլինեն ՊՆ համապատասխան գերատեսչությունները:
Շատ կարևոր կետ. Յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած պահին քաղաքում շրջելիս պետք է ունենա նույնականացման վկայական», – հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Հեղինակ՝ Ռոբերտ Քարտաշյան