Հյուրանոցները կբացվեն հունիսի 8-ից, այդ օրվանից ռեստորաններում կվերականգնվեն բոլոր տեսակի ծառայությունները
Հյուրանոցները կբացվեն հունիսի 8-ից, այդ օրվանից ռեստորաններում կվերականգնվեն բոլոր տեսակի ծառայությունները

Հունիսի 8-ից ռեստորաններում կբացվեն բոլոր տեսակի ծառայությունները, հետևաբար, դա նշանակում է, որ ռեստորանները կկարողանան լիարժեք գործել,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով այդ օրը կբացվեն նաև հյուրանոցները:

«Հունիսի 8-ից կբացվեն բոլոր տեսակի ծառայությունները ռեստորաններում, հետևաբար դա նշանակում է, որ ռեստորանները հնարավորություն կունենան լիարժեք գործել: Հունիսի 8-ից կբացվեն նաև հյուրանոցները, սակայն այն հյուրանոցները, որոնք անցել են առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունների ստուգումը և ունեն հատուկ թույլտվություն»,- ասել է Գիորգի Գախարիան: