Հույս եմ հայտնում, որ երկրում ամեն բան լավ կլինի, և շատ շուտով. Դավիթ Ուսուփաշվիլի
Հույս եմ հայտնում, որ երկրում ամեն բան լավ կլինի, և շատ շուտով. Դավիթ Ուսուփաշվիլի

Նախագահի թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլին ձայն է տվել 54-րդ ընտրատարածքում: «Շենեբի շարժման» առաջանորդն ընտրություններին գնացել է զավակների հետ միասին:

Իր ընտրությունն է կատարել նաև նրա ավագ որդին, ով առաջին անգամ է մասնակցում ընտրություններին:

Դավիթ Ուսուփաշվիլու խոսքով, այսօր որոշիչը վրաց ժողովրդի ընտրությունն է:

«Հուսով եմ, կտեսնենք այն արդյունքները, որոնք երկիրը կտանի առաջ և երկիրը չի մտցնի փակուղի: Հույս եմ հայտնում, որ երկրում ամեն բան լավ կլինի, և շատ շուտով»,- հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: