Հուսով եմ, գիշերային էկոնոմիկայի զարգացման նախագծին կներգրավվածի նաև բիզնեսը. Կախա Կալաձե
Հուսով եմ, գիշերային էկոնոմիկայի զարգացման նախագծին կներգրավվածի նաև բիզնեսը. Կախա Կալաձե

«Գիշերային էկոնոմիկայի զարգացման» նախագծի իրականացման հարցում անչափ կարևոր է բիզնեսի աջակցությունը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախագծի հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ:

Նրա խոսքով, «Գիշերային էկոնոմիկայի զարգացման» նախագիծը քաղաքի էկոնոմիկայի զարգացման կարևորագույն ուղղություններից է և դրա իրականացման գործում է անհրաժեշտ է բոլորի, այդ թվում բիզնեսի ներգրավվածությունը:

«Մենք նոր բան չենք հորինում, ցանկանում ենք բերել լավագույն օրինակներ, ինչպես դա զարգացած երկրում և քաղաքում է:

Այս նախագծի իրականացման գործում միայն քաղաքապետարանը չի կարող որևէ բանի հասնել: Շատ կարևոր է մեզանից յուրաքանչյուրի ներգրվվածությունը, քանի որ, երբ խոսում են գիշերային էկոնոմիկայի զարգացման մասին, այստեղ խոսքը այն մասին է, որ կստեղծենք նոր աշխատատեղեր, դրան ներգրավված կլինեն տարբեր տարիքի ներկայացուցիչներ: Իհարկե, բիզնեսի աջակցությունը կարևոր կլինի այս նախագծի իրականացման գործում: