Հունիսից, Քութայիսիի միջազգային օդանավակայանից  կվերսկսվեն չվերթները՝ Բուդապեշտի, Վրոցլավի և Վիեննայի ուղղությամբ
Հունիսից, Քութայիսիի միջազգային օդանավակայանից կվերսկսվեն չվերթները՝ Բուդապեշտի, Վրոցլավի և Վիեննայի ուղղությամբ

Հունիսից, Քութայիսիի միջազգային օդանավակայանից կվերսկսվեն ուղիղ պարբերական չվերթները՝ Վիեննա-Քութայիսի-Վիեննա, Բուդապեշտ-Քութայիսի-Բուդապեշտ և Վրոցլավ-Քութայիսի-Վրոցլավ ուղղություններով:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան:

«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենաարագ աճող ցածրարժեք Wizz Air ավիաընկերությունը, Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայան Բուդապեշտից ուղիղ չվերթ կիրականացնի հունիսի 19-ին, Վրոցլավից հունիսի 26-ին, իսկ Վիեննայից հունիսի 29-ին: Բոլոր երեք ուղղություններով չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ: Երկրում համավարակաբանական իրավիճակի համաձայն, չվերթների հաճախականությունը աստիճանաբար կավելանա», – նշում են գերատեսչությունում:

Ինչպես պարզաբանում են Վրաստանի օդանավակայանների միությունում, Դավիթ Աղմաշենեբելիի անվան  օդանավակայանում ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում ուղղիղ կանոնավոր չվերթներն իրականացվում են համավարակի պայմաններում սահմանված բոլոր կանոնակարգերին լիովին համապատասխան:

«Ուրախ ենք, որ մի քանի ամիս դադարից հետո Քութայիսիի միջազգային օդանավակայանը դանդաղորեն բեռնվում է կանոնավոր չվերթներով: Ամսվա վերջին ՝ մայիսի 29-ին և 30-ին, կվերսկսվեն չվերթները Քութաիսիից դեպի Լեհաստանի երկու քաղաքներ ՝ Գդանսկ և Կատովիցե: Հունիսից կավելացնենք Լեհաստանից երրորդ ուղղությունը ՝ Վրոցլավը, ինչպես նաև Բուդապեշտի և Վիեննայի ուղղությունները: Սա նշանակում է, որ այժմ հնարավոր է ուղիղ չվերթներ իրականացնել Քութաիսիից դեպի եվրոպական 6 երկրների 9 քաղաքներ և Կենտրոնական Ասիայի երեք քաղաքներ: Մենք աշխատում ենք ավիաընկերությունների հետ ՝ համավարակային իրավիճակի պատճառով ամառային նավիգացիոն սեզոնում աստիճանաբար նոր ուղղություններ ավելացնելու համար», – հայտարարել է  օդանավակայանների միության տնօրեն, Թամար Արչուաձեն:

Քութայիսիի միջազգային օդանավակայանում, ուղևորների անվտանգ տեղաշարժի վերաբերյալ ազգային կարգավորումներով և ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) կողմից տրված ուղեցույցներն ու առաջարկությունները լիովին ապահովված են: Ըստ գործող կանոնակարգերի, տերմինալում թույլատրվում է գտնվել միայն ուղևորներին: Արգելվում է տերմինալ մուտք գործել առանց շնչադիմակի: 37,5-ից բարձր ջերմություն ունեցող ուղևորներին մուտքը տերմինալ չի թույլատրվի:

COVID 19 համավարակի ընթացքում սահմանափակումների պատճառով Քութայիսիի միջազգային օդանավակայանում կատարվել են միայն չարտերային, ուսուցողական և ոչ առևտրային վայրէջքներ: