«Փի Սի ԱՐ» թեստի բացասական պատասխանով այսօրվանից Վրաստան կարող են մուտք գործել ևս մի քանի երկրների քաղաքացիներ
«Փի Սի ԱՐ» թեստի բացասական պատասխանով այսօրվանից Վրաստան կարող են մուտք գործել ևս մի քանի երկրների քաղաքացիներ

«Փի Սի ԱՐ» թեստի բացասական պատասխանով այսօրվանից Վրաստան կարող են մուտք գործել ևս մի քանի երկրների քաղաքացիներ:

Այցելուների ընդունելու կապակցությամբ կարգավորումների մեղմացման մասին օրոշումն, ընդունվել է Վրաստանի վարչապետի գլխավորությամբ աշխատող միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները օդային ճանապարհով կարող էին մուտք գործել Վրաստան, միայն «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանով, այսօրվանից ավելացել են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս:

Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, ապա այս փուլում ներկայիս ռեժիմը կպահպանվի: