Բաց և փակ տոնավաճառները վերսկսել են իրենց աշխատանքը
Բաց և փակ տոնավաճառները վերսկսել են իրենց աշխատանքը

Շարունակվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված սահմանափակումների մեղմացումը: Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, այսօրվանից ամբողջ Վրաստանումիրենց աշխատանքն են վերսկսում բաց և փակ տոնավաճառները:

Շուկաներում սպառողները կենթարկվեն ջերմասքրինինգի, կմշակեն ձեռքերը, վերահսկվելու է շնչադիմակ կրելու կարգը, ինչպես նաև իրականացվելու են ամենօրյա ախտահանման աշխատանքներ: Աշխատակիցների առնվազն 20 տոկոսը կփորձարկվի երկու շաբաթը մեկ:

Սահմանափակումների մեղմացումը չի տարածվում հանգստյան օրերի վրա: Շաբաթ կիրակի օրերին շուկաները փակ կլինեն: