2021 թվականի ամառային նավիգացիոն սեզոնին պատրաստվում ենք ընդունել ուղևորներին, Քութայիսիի օդանավակայանը ուղևորներին դիմավորելու է ընդլայնված տերմինալով և նոր ծառայություններով. Թամար Արչուաձե
2021 թվականի ամառային նավիգացիոն սեզոնին պատրաստվում ենք ընդունել ուղևորներին, Քութայիսիի օդանավակայանը ուղևորներին դիմավորելու է ընդլայնված տերմինալով և նոր ծառայություններով. Թամար Արչուաձե

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդմամբ, Քութայիսիի միջազգային օդանավակայանի նոր տերմինալի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Գերատեսչության տվյալներով,  ինտերիերի դասավորությունը վերջին փուլում է:

Շինարարական աշխատանքները դիտել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և Իմերեթիի տարածաշրջանում պետական ​​լիազոր Զվիադ Շալամբերիձեն: Նրանց տեղում կատարված աշխատանքի մասին տեղեկատվություն է տրամադրել, Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն:

«Քութայիսի օդանավակայանի նոր տերմինալի վերանորոգման աշխատանքները ավարտական ​​փուլում են: Լեհական Dimark group ընկերության կողմից մոնտաժվել է ուղեբեռների կառավարման համակարգը, որը մենք արդեն փորձարկել ենք և աշխատում է ինչպես հարկն է: Տեղադրվել են նաև հրդեհային և ջրամատակարարման համակարգեր: Ներկայումս տեղադրվում են օդանավակայանի սարքավորումները: Օդանավակայանը կունենա նաև նոր անցակետ, ավելի շատ գրանցման սեղաններ: Մենք ակտիվորեն պատրաստվում ենք ուղևորներին ընդունել 2021 ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում: Քութայիսիի օդանավակայան ժամանող ուղևորներին կսպասարկի ընդլայնված տերմինալ և նոր ծառայություններ», – հայտարարել է Թամար Արչուաձեն:

Դավիթ Աղմաշենեբելի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայանի նոր տերմինալում կլինի 18 գրանցման սեղան, որոնցից երկուսը այսպես կոչված baggage drop և ուղևորները կկարողանան հանձնել իրենց ուղեբեռը, եթե գրանցվեն առցանց: Տեղի է ունեցել երկու տերմինալների միացում: Նորացված օդանավակայանը կունենա 7 ելք (այսպես կոչված Gate) և ժամում կարող է սպասարկել 1200 ուղևորի: