Հռոմի պապ. Թող զենքերը լռեն պատերազմը պատած Ուկրաինայում

17:11, 25.12.2024

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել Սուրբ Ծննդյան ուղերձով: Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի տաճարից՝ նա խոսեց աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերների մասին, կոչ արեց Ուկրաինայում դադարեցնել կրակը, բանակցություններ վարել՝ հանուն արդար ու տեւական խաղաղության։

«Թող զենքերը լռեն պատերազմը պատած Ուկրաինայում: Թող լինի արդար և տեւական խաղաղության համար անհրաժեշտ քաջությունը՝ դուռը բացելու բանակցությունների, երկխոսության և հանդիպումների համար»,- ասել է Ֆրանցիսկոսը Սուրբ Ծննդյան իր ավանդական ելույթում:

Նա նաև աղոթեց Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար՝ մասնավորապես նշելով Գազայի հատվածը, որտեղ մարդասիրական ծանր իրավիճակ է։

«Թող կրակն այնտեղ դադարի, պատանդներն ազատ արձակվեն ու օգնություն տրվի սովից ու պատերազմից տառապող մարդկանց»,- ասել է Հռոմի պապը։

Հռոմի պապը խոսել է նաև Լիբանանի և Սիրիայի մասին։ Իր ուղերձում նա կոչ է արել բացել երկխոսության և խաղաղության դուռը ողջ հակամարտությամբ ավերված տարածաշրջանում։

Նմանատիպ