Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհամաձայնությունը լուծել խաղաղ ճանապարհով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհամաձայնությունը լուծել խաղաղ ճանապարհով:

«Ես աղոթում եմ Կովկասի տարածաշրջանում խաղաղության համար և խնդրում եմ, որ հակամարտող կողմերը ցուցաբերեն բարի կամք և եղբայրական ժեստեր, ոչ թե ուժի և փամփուշտների օգտագործմամբ, այլ բանակցությունների միջոցով»,- ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ:

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում խնդրել է հավաքվածներին միասին աղոթել տարածաշրջանում խաղաղության համար:

Հռոմի պապը Ադրբեջանում ու Հայաստանում գտնվում էր 2016 թվականին:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում  քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: