Համայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դադարեցրել է իր այցն Իտալիա և վերադարձել հայրենիք
Համայն հայության կաթողիկոս Գարեգին Բ-ն դադարեցրել է իր այցն Իտալիա և վերադարձել հայրենիք: Գարեգին Բ-ն Իտալիա այցի շրջանակներում պետք է հանդիպեր Հռոմի պապի հետ: Այս մասին ասվում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:
«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարի ռեժիմը: Հարձակվել են առաջնագծի ողջ տարածքով: Նրանք ռմբակոծում էին խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը: Մեր հայրենի Արցախը կրկին կանչում է մեզ և կոչ է անում պաշտպանել մեր ազգը, մեր սուրբ հողը, մեր ապագան և ազգային արժանապատվությունը», – ասված է հայտարարության մեջ:
Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին միավորվել և ժամանակավորապես հետաձգել տարաձայնությունները:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: