Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչները հանդիպում են անց կացրել Բոլնիսիում
Մառնեուլիից հետո, հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչները հանդիպում են անց կացրել Բոլնիսիի մունիցիպալիտետում: Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն, Բոլնիսին այս պահին ամենաթեժ կետն է, որտեղ վարակված անձանց թիվը կազմում է 107, և փակ է չորս գյուղ:
«Տեղական իշխանությունների հետ միասին, ծրագրել ենք, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ ենք անցկացնելու մարզում: Խոսքը վերաբերում է վարակվածների ակտիվ հայտնաբերմանը, կոնկրետ բոլոր շփումների արագ ստուգմանը: Ընդլայնված փորձարկումները սկսվելու են երկու գյուղերում: Հանձնարարականներն այն են, որ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվական աշխատանքներ վարել բնակչության, հատկապես էթնիկ փոքրամասնությունների հետ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Իր հերթին տարածաշրջանի մարզպետ՝ Շոթա Ռեխվիաշվիլիին հայտարարել է, որ Քվեմո Քարթլիում տարածման մասշտաբներն ամենամեծն են և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ծանոթանում է տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ: