Հիվանդության վաղ փուլում կառավարումը լավագույն ելնքն է և ավելացված ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է հետազոտություն. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն ընդգծել է կորոնավիրուսի վաղ փուլում կառավարման կարևորությունը:
Գամղրելիձեն շեշտը դնում է Բաթումիում գտնվող անձանց վրա, ում մոտ նկատվում է բարձր ջերմություն: Ըստ նրա, բարձր ջերմության դեպքում անհրաժեշտ է համապատասխան հետազոտություն:
«Բաթումիում բոլորը պետք է իմանան, որ եթե ունեն 37 և ավել ջերմություն, պետք է հետազոտվեն: Ընդգծում եմ, որ հիվանդության վաղ փուլում կառավարումը լավագույն ելքն է: Իհարկե, ջերմությունը կարող է լինել նաև այլ հիվանդությունների պատճառ, ուստի անհրաժեշտ է տարբերակել դրանք: Ուստի փորձարկվեք, դա լավագույն միջոցն է»,- ասել է Գամղրելիձեն:
Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Աջարիայում խստացվում է ջերմասքրինինգը: Մասնավորապես, Գամղրելիձեի խոսքով, խիստ ջերմասքրինինգը անհրաժեշտ է՝ բոլոր փակ շինություններում, խանութներում, առևտրի կենտրոններում, դեղատներում, բոլոր առևտրային հաստատություններում և ռեստորաններում: