Հինգ նոր հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել կարանտինային տարածքում
Վրաստանում կորոնավիրուսի հինգ նոր դեպքերից բոլորը ներկրված են:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, բոլոր հինգ հիվանդների մոտ կորոնավիրուս է հաստատվել կարանտինային տարածքում: Նրանց մի մասը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ մնացածներն ունեն երկքաղաքացիություն:
«Այս անգամ նոր վարակվածների միջև բեռնատարի վարորդներ չկան: Հիվանդների առողջական վիճակը բավարար է»,- ասել է Գամղրելիձեն:
Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա, ըստ Ամիրան Գամղրելիձեի, տագնապի և խուճապի պատճառ չկա: