«Հեռարձակողի մասին» օրինագիծը մասնավոր հեռարձակողների համար որևէ բան չի փոխում
«Հեռարձակողի մասին» օրինագիծը մասնավոր հեռարձակողների համար որևէ բան չի փոխում

«Հեռարձակողի մասին» օրինագիծը փաստացի որևէ փոփոխություն չի առաջացնում մասնավոր հեռարձակողների նկատմամբ: Հետագա մեկ տարի ու կես ժամանակահատվածի ընթացքում կուսումնասիրենք մեդիա-շուկան և եթե մեդիա-շուկայում մասնավոր հեռարձակողների համար հայտնաբերվի որևէ խնդիր, այդ դեպքում պարտադիր կմիջամտենք օրենսդրական փոփոխությունների հիման վրա,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանի լիագումար նիստին խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Հանրային հեռարձակողի գովազդի հետ կապված կա փաստարկների որոշակի տրամաբանական շղթա, ըստ որի կձևավորվի եզրահանգումը:

Նրա խոսքով, Վրաստանի համեմատ, շատ անգամ ավելի մեծ ֆինանսավորում ունեն այլ երկրները, Եվրոպայի մասշտաբով, այստեղ խոսքը վերաբերում է բացարձակ թվերին, ՀՆԱ-ին: