HBO-ն տարածել է «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի առաջին թիզերը (վիդեո)
HBO-ն տարածել է «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի առաջին թիզերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եւ վերջին եթերաշրջանի առաջին թիզերը:

HBO-ի տեսանյութում, որն առանց մակագիրների 30 վայրկյանից մի փոքր ավել է տևում, ցուցադրված է ինչպես է ցրտի ալիքը սառեցնում վիշապի ուրվապատկերը, իսկ մյուս կողմից կրակը կլանում է առյուծի արձանը: Այնուհետ սառույցն ու կրակը բախվում են իրար:

Վերջին մակագիրը հայտնում է, որ վերջին եթերաշրջանը կհեռարձակվի 2019-ի ապրիլից: