Հայտնաբերվել է Ղազախստանում կործանված «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի երկրորդ սև արկղը

10:41, 27.12.2024

Հայտնաբերվել է Ղազախստանում կործանված «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը։

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նշում է, որ ձայնագրության վերծանումը կպատասխանի ավելի շատ հարցերի, թե ինչն է պատճառել ինքնաթիռին վնաս։

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը, հավանաբար, խոցվել է ռուսական հրթիռով, որը նախատեսված է եղել չեզոքացնելու ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։

Նմանատիպ