Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք, ապաքինվել է 1 223 մարդ

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում երկրի առողջապահության նախարարությունը:

Հայաստանի առողջապահության գերատեսչության փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 15 մարդ, ապաքինվել՝ 1 223-ը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 152 253 մարդու մոտ, նրանցից 131 213-ը ապաքինվել է, 2596-ը՝ զոհվել: Բացի այդ, վերջին մեկ օրում Հայաստանում 6 մարդ զոհվել է ուղեկցող այլ հիվանդություններից: Հայաստանում նման դեպքերի թիվը հասնում է 648-ի: