Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 494 նոր դեպք, մահացել է 18 մարդ

11:40, 21.09.2021

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 494 նոր դեպք, ապաքինվել է 390 պացիենտ: Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 18 մարդ: Դրա հետ մեկտեղ, ևս մեկ վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով։

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Անցած գիշեր Հայաստանում կատարվել է 4 537 կորոնավիրուսային թեստ: Սեպտեմբերի 21-ի դրությամբ ՝ համավարակի սկզբից ի վեր, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման  254 436 դեպք, այդ թվում ՝ ապաքինվել է 236 968 հիվանդ:

Համավարակի սկզբից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 5 161 մարդ: 1 193 վարակվածի մահվան պատճառ է նշվել այլ հիվանդությունները:

Նմանատիպ