Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք, մահացել է 31 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք, մահացել է 31 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք, մահացել է 31 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում ապաքինվել է 1059 պացիենտ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Գերատեսչության փոխանցմամբ, 28 պացիենտի մահվան պատճառ է դարձլ կորոնավիրուսը, երեքի մահվան պատճառ՝ ուղեկցող այլ հիվանդությունները:

Հոկտեմբերի 30-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշված 87 432 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 54 316 պացիենտ: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1300 մարդ, ևս 358-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: