Հայաստանում սահմանադրական դատարանի դատավորներին աշխատանքին ազատելու հարցով հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին

Հայաստանում սահմանադրական դատարանի դատավորներին աշխատանքին ազատելու հարցով տեղի է ունենալու հանրաքվե:

Երկրի նախագահի կողմից ստորագրած հրամանագրի համաձայն, հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին:

Համապատասխան օրինագիծը հաստատվել է խորհրդարանի կողմից անցյալ շաբաթ: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը նշանակված յոթ դատավորների, այդ թվում ՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնանկությունը: Վերջին երկու տարում նշանակված երկու դատավորներ կշարունակեն աշխատել:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանադրական դատարանի նախագահ, Հրայր Թովմասյանը պաշտոնը զբաղեցրել է անօրեն ճանապարհով: 2019 թվականին Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատության նախարարի պաշտոնում իրավասություների չարաշահման փաստով: Իր հերթին, Թովմասյանը խոսում է իր նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին: