Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի

12:38, 08.04.2020

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակը հաստատվել է 28 մարդու մոտ:

Հիվանդանոցում 758 հիվանդ շարունակում է ստանալ բուժում:

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի տարածման արդյունքում ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 114: Ինը հոգի մահացել է:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրությունն ուժի մեջ է մինչև ապրիլի 14-ը:

Նմանատիպ