Հայաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ - ֆոտոշարք
Հայաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ - ֆոտոշարք

Հայաստանում այսօր ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախքան ընտրատեղամասերի փակվելը քարոզչությունն արգելվել է: Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին և փավելու են 20:00-ին:

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական կուսակցություն: Գրեթե բոլոր հետազոտությունները կանխատեսում են Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների հաղթանակը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական տվեց: Դրանից հետո, ժամանակավոր կերպով կառավարության գլուխ եկավ Նիկոլ Փաշինյանը: Անցած ամիս Փաշինյանը ևս հրաժարական տվեց, որպեսզի երկրում նշանակվեին խորհրդարանական ընտրություններ: