Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք, մահացել է 25 պացիենտ
Հայաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, մահացել է 25 պացիենտ:
Նոյեմբերի 16-ի դրությամբ, երկրում գրանցվել է վարակման 117 886 դեպք, այստեղից մահացել է 1 788 մարդ: Կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը հասնում է 454-ի:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում «կովիդ 19»-ի վրա անց է կացվել ավելի քան 465 հազար փորձարկում: