Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 891 նոր դեպք, մահացել է 22 հիվանդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 891 նոր դեպք, մահացել է 22 հիվանդ

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 891 դեպք, ապաքինվել է 534 պացիենտ: Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրում երկրում կովիդ19-ից մահացել է 22 հիվանդ, ևս երկու վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա:

Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 6 904 թեստավորում:

Հոկտեմբերի 5-ի դրությամբ, երկրում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 266 208 դեպք, այդ թվում ՝ ապաքինվել է 245 376 հիվանդ:

Համավարակի սկզբից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 5419 մարդ: Եվս 1 220 վարակվածի մահվան պատճառ են անվանվում այլ հիվանդությունները: