Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 501 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 501 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 501 նոր դեպք, ապաքինվել է 398 պացիենտ1

Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 15 պացիենտ, ևս երեք վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 4 659 թեստ:

Սեպտեմբերի 7-ի դրությամբ, համավարակի սկսվելուց մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 245 765 դեպք, այստեղից ապաքինվել է 229 957 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 939 մարդ: Եվս 1 167 վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը: