Հայաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 1472 նոր դեպք, մահացել է 41 մարդ
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոանվիրուսի 1472 նոր դեպք և վարակից մահացել է 41 մարդ:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1989 պացիենտ:
Ընդհանուր Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարել է 74 105 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում կորոնավիրուսի 115 855 հաստատված դեպք կա, զոհվել է 1738 մարդ: