Հայաստանից ստացված դրական ազդանշանները սահմանների սահմանազատման վերաբերյալ հույս են ներշնչում, որ գործընթացը կառուցողական զարգացում կունենա. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

13:05, 04.10.2021

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբլաևայի հայտարարությամբ, Հայաստանից ստացված դրական ազդակները սահմանների սահմանազատման վերաբերյալ հույս են ներշնչում, որ այս գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ:

«Ադրբեջանն աջակցում է բոլոր պետությունների հետ հարաբերությունների հաստատմանը միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, ի թիվս այլ հարցերի, մեր պատրաստակամությունն ենք հայտնել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա և սկսել բանակցություններ սահմանի սահմանազատման վերաբերյալ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը երկկողմանի խնդիր է, և հակառակ կողմի վերջին դրական ազդակները այս հարցում հույս են տալիս գործընթացի կառուցողական ուղղությամբ զարգացման», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

Նմանատիպ