Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Արարատ Միրոզյանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի և Անֆրիու Շոֆերի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը նախաձեռնել է հայկական կողմը:
Նախարարությունից հայտնում են, որ մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները: ԱԳՆ-ի փոխանցմամբ, հանդիպմանը վերահաստատվել է Ադրբեջանի դիրքորոշումը հետկոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ: