Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Հայաստանը տեղեկացնում է Ադրբեջանի կողմից մարտական գործողությունները վերսկսելու մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր Հայաստանի հսկողության ներքո գտնվող երկու գյուղերի ուղղությամբ հարձակում են իրականացրել:
Իր հերթին, Ադբրեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նախորդ գիշեր Լեռնային Ղարաբաղի տարածքում մնացած հայ զինվորները սադրանք են իրականացրել:
«Ինձ զեկուցել են, որ երեկ հայկական զորքի մնացորդները ահաբեկչական գործողություններ են իրականացրել: Իհարկե, սա անընդունելի է: Նրանք պետք է ուշադիր լինեն, չծրագրեն որևէ մարտական գործողություն, հակառակ դեպքում, այս անգամ նրանց ամբողջությամբ կոչնչացնենք: Հուսանք, իրավիճակը դրան չի հասնի»,- հայտարարել է Ալիևը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հրադադարի ռեժիմի խախտման փաստը հաստատում են նաև ռուս զինվորականները, ովքեր գտնվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում: