Հարյուրավոր մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժումը հայտարարեց, որ վերահսկողություն է հաստատել մայրաքաղաք Քաբուլի վրա

10:41, 16.08.2021

Հարյուրավոր մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժումը հայտարարեց, որ վերահսկողություն է հաստատել մայրաքաղաք Քաբուլի վրա:

Բնակիչները լքում են իրենց տները և վախենում են վերադառնալ: Ինչպես գրում են լրատվամիջոցները, քաղաքի կենտրոնում լիակատար քաոս է, հանրային ծառայությունները չեն աշխատում, խանութները փակ են, ճանապարհներին խցանումներ են:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Աֆղանստանից հեռանալ ցանկացողներին պետք է թույլ տալ հեռանալ: Նրանք կոչ են արել բոլոր կողմերին հեշտացնել Աֆղանստանից օտարերկրացիների և Աֆղանստանի քաղաքացիների անվտանգ մեկնումը: Սրա հետ համաձայն է ավելի քան 60 երկիր:

Այս պահին Քաբուլի օդանավակայանում տարհանվում են այլ երկրների քաղաքացիները:

Նմանատիպ