Հարցումների համաձայն՝ Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կենտրոնամետ աջ PP-ն և աջ ռադիկալ Vox-ը կստանան խորհրդարանական մեծամասնություն

18:00, 09.10.2026
Իսպանիայում անցկացված հարցումների համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կենտրոնամետ աջ «Ժողովրդական կուսակցությունը» (PP) և աջ ռադիկալ Vox կուսակցությունը միասին խորհրդարանում մեծամասնություն կստանան։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
«Էլ Պաիս» թերթի հարցման համաձայն՝ «Ժողովրդական կուսակցությունը» և Vox-ը ընդհանուր առմամբ կստանան 198 մանդատ։
Խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ է 176 մանդատ։ 2023 թվականի ընտրություններում երկու կուսակցությունները միասին ստացել էին 170 մանդատ։
Հարցման արդյունքների համաձայն՝ սոցիալիստները կստանան 112 մանդատ, ինչը պակաս է երեք տարի առաջվա արդյունքից։
Նման արդյունք է ցույց տալիս նաև El Confidencial-ի հարցումը, որի համաձայն՝ PP-ն և Vox-ը ընդհանուր առմամբ կստանան 200 մանդատ։
Ի գիտություն, Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Դրանք նշանակել է սոցիալիստ վարչապետ Պեդրո Սանչեսը։
Սանչեսը արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը կայացրել է բնակարանային ճգնաժամի պատճառով տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։ Բնակարանային ճգնաժամի դեմ բողոքելու համար Իսպանիայի քաղաքների փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ։ Ակտիվիստները պահանջում էին Իսպանիայի կառավարության հրաժարականը և հավաքվածներին համընդհանուր գործադուլի կոչ անում։

Նմանատիպ