Հարավային Կորեայի նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները բողոքի ցույցեր են անցկացրել

19:48, 21.12.2024

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի կողմնակիցներն ու հակառակորդները բողոքի ցույցեր են անցկացրել Սեուլում մի քանի հարյուր մետր այն կողմ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց Յունին, և նրա նախագահական լիազորությունները ներկայումս կասեցված են, թեև նա շարունակում է պաշտոնավարել։

Նախագահը մինչ այժմ հրաժարվել է ներկայանալ տարբեր գերատեսչություններ՝ ցուցմունք տալու: Հետաքննությունը վերաբերում է դեկտեմբերի 3-ին Յուն Սուկ Յոլի հայտարարած ռազմական դրությանը, որը դատախազությունը համարում է պետական ​​հեղաշրջման փորձ։

Տեղեկացնենք, որ Հարավային Կորեայի քաղաքական ճգնաժամը կապված է խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք նախագահը հայտարարեց կեղծված, և դա դարձավ Յուն Սուկ Յոլի կողմից ռազմական դրություն հայտարարելու պատճառներից մեկը։ Ազգային ընտրական հանձնաժողովը հերքել է այս մեղադրանքները։

Նմանատիպ