Հարավային Կորեայի հետախուզական ծառայության տվյալներով՝ ուկրաինացիների կողմից գերեվարված հյուսիսկորեացի զինվորը մահացել է ծանրացած վերքերից
Ուկրաինացիների կողմից գերեվարված վիրավոր հյուսիսկորեացի զինծառայողը մահացել է վերքերի վատթարացման հետեւանքով,- հայտնում է Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի շրջանում գործողությունների ժամանակ գերի են վերցրել մի զինվորի, թեև չեն նշել, թե երբ է տեղի ունեցել միջադեպը։
Սոցցանցերում տարածվել է մի լուսանկար, որում պատկերված է, թե ինչ վնասվածքներով է գերի ընկած հյուսիսկորեացի զինվորը: Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինան գերեվարում է ռազմական գործողություններին մասնակցած հյուսիսկորեացի զինվորին։ Մինչ այժմ Ռուսաստան է ուղարկվել մոտ 11բ000 հյուսիսկորեացի զինվոր։