Հանրապետական սենատորները Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացում արգելափակել են ժողովրդավարների նախաձեռնությունները

Հանրապետական սենատորները Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացում արգելափակել են փաստաթղթերի քննարկումը և վկաների հարցաքննումը:

Սենատում անցկացված քվեարկության արդյունքում, հանրապետականները չեն աջակցել ժողովրդավարների նախաձեռնությանը, որոնք պահանջում էին քննարկել ԱՄՆ-ի պետական դեպարտամենտից, Պենտագոնից և բյուջետային վարչությունից ստացած փաստաթղթերը:

Թրամփի ընդդիմախոսները հանդես են եկել նաաձեռնությամբ, որ Սենատում վկայի կարգավիճակով հարցաքննեին Թրամփի վարչության ղեկավարին, սակայն հանրապետականները արգելափակել են նաև այս առաջարկը:

Մեկ ամիս առաջ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը երկրի նախագահին իմպիչմենթ էր հայտնել: Թրամփի ընդդիմախոսները համարում են, որ ԱՄՆ-ի նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա: