Հանրապետական ​​հիվանդանոցի 10  պացիենտի մոտ հաստատվեց կորոնավիրուս
Հանրապետական ​​հիվանդանոցի 10 պացիենտի մոտ հաստատվեց կորոնավիրուս

74 պացիենտ գտնվում է Թբիլիսիի հանրապետական ​​հիվանդանոցում դիտարկման տակ:

Ըստ կլինիկայի տնօրենի՝ Լևան Գոփոձեի, ներկայումս նրանց հետ բուժվում են 21 կորոնավիրուսով վարակված պացիենտներ:

Ըստ Լևան Գոփոձեի՝ այսօր ևս 30 հիվանդից կվերցնեն նմուշներ և կուղարկեն Լուգարի ​​լաբորատորիա հետազոտության:.

«Հանրապետական ​​հիվանդանոցում 74 պացիենտ է: Երեկ ուղարկված նմուշներից 10-ը դրական է, և այսօր ունենք 21 կովիդ հաստատված պացիենտ։ Այսօր մենք պատրաստվում ենք ուղարկել 30 նմուշներ: Օրվա վերջում կիմանանք, թե ինչ կլինի: Դժբախտաբար, աճող տենդենցիա կա, և դա ցույց է տալիս, որ մենք պետք է ևս մեկ անգամ հետևենք կանոններին` շատ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր հիվանդներին տրամադրենք համապատասխան օգնություն: Բայց դա պետք է լինի ողջամիտ սահմաններում», – ասաց Լևան Գոփոձեն:

Այդ իսկ պատճառով նա հորդորեց քաղաքացիներին հնարավորինս հետևել կանոններին:

«Բարի եղեք, խնդրում եմ բնակչությանը հաշվի առնել, որ բոլոր կլինիկաներում համեմատաբար աճել է պացիենտների քանակը, ինչը նշանակում է, որ թիվն աճում է: Եկեք մոբիլիզացվենք և պաշտպանենք միմյանց», – ասաց Գոփոձեն:

Ինչ վերաբերում է նոր պացիենտների առողջական վիճակին, ապա, ըստ Գոփիձեի, նրանց վիճակը միջին ծանրության է:

«Նրանց վիճակը միջին ծանրության է: Դրանք թթվածին են ստանում: Գրեթե բոլորի մոտ երկկողմանի թոքաբորբ է և բարձր ջերմություն: Տարիքային ցուցանիշը՝ 25-46 տարեկան: Ունենք նաև մեկ բարձր տարիքի պացիենտ», – ասաց Լևան Գոփոձեն:

Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 336 դեպք, այդ թվում` ապաքինցած 74:

Երեք պացիենտ մահացավ երկրում կորոնավիրուսի հետևանքով:

Կարանտինային ռեժիմում գտնվում է 5000 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ` 494։