Հանցագործության կանխարգելման և պրոբացիայի գործակալություն. Գործակալությունից իբր քաղաքական հողի վրա աշխատողներին հեռացնելու մասին ապատեղեկատվություն է տարածվում
Հանցագործության կանխարգելման, ոչ կալանքային պատժի կատարման և պրոբացիայի ազգային գործակալությունը արձագանքում է ապատեղեկատվության տարածմանը գործակալությունից իբր քաղաքական հողի վրա աշխատողներին ազատելու մասին,- ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ այն աշխատակիցներին, որոնք գործակալությունում աշխատանքի են ընդունվել կարճաժամկետ պայմանագրով, իրենց պայմանագրի ժամկետը կլրանա դեկտեմբերի 31-ին, ինչի մասին նրանք նախապես տեղեկացված են եղել։
«Ցանկանում ենք հանրությանը պարզաբանել, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Գործակալությունում կարճաժամկետ պայմանագրով աշխատանքի ընդունված աշխատակիցների պայմանագրի ժամկետը կլրանա դեկտեմբերի 31-ին, ինչի մասին գործակալությունը նրանց նախապես տեղեկացրել է։ Հարկ է ընդգծել, որ այս առանձին աշխատակիցներն ի սկզբանե տեղյակ են եղել, որ իրենց պայմանագրերի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին, և այդ ժամկետը ավտոմատ կերպով երկարացնելու իրավական պարտավորություն չկա, ինչը տարիներ շարունակ բոլոր պետական հիմնարկներում ստանդարտ իրավական պրակտիկա է։
Նշենք, որ նրանք ամբողջությամբ ստացել են պայմանագրով նախատեսված վարձատրությունը և կստանան նաև ամանորյա աշխատավարձի հավելավճար»,- ասված է հայտարարության մեջ։